Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, և հիմք ընդունելով Սամվել Խանամիրի Մարտիրոսյանի կողմից որպես լիազորված անձ՝ Գևորգ Սամվելի Մարտիրոսյանի 2025 թվականի նոյեմբերի 6-ի դիմումը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում Սամվել Խանամիրի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,46 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից 0,46 հա հողամասի (սեփ․ վկայական N 29072025-04-0016, ծածկագիր 04-093-0108-0001) նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ ջերմոց կառուցելու համար:
2. Փոփոխված 0,46 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |