Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Եկամտային մասով․
ա) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդը պակասեցնել 16306․0 հազար ՀՀ դրամով։
բ) Այլ եկամուտներ տողն ավելացնել 595478․ հազար ՀՀ դրամով (տող 1393)։
2) Ծախսային մասով․
01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի
5131 (Աճեցվող ակտիվներ) հոդվածին ավելացնել 110․0 հազար ՀՀ դրամ,
5122 (Վարչական սարքավորումներ) հոդվածին ավելացնել 820․0 հազար ՀՀ դրամ։
04-2-1 (Գյուղատնտեսություն) նախահաշվի
4729 (Այլ նպաստներ բյուջեից) հոդվածին ավելացնել 595478.0 հազար ՀՀ դրամ,
04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածից պակասեցնել 930.0 հազար ՀՀ դրամ։
05-1-1 (Աղբահանում) նախահաշվի
4252 (Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածին ավելացնել 7000․0 հազար ՀՀ դրամ,
4264 (Տրանսպորտային նյութեր) հոդվածին ավելացնել 7506.0 հազար ՀՀ դրամ։
06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածին ավելացնել 1800․0 հազար ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|