Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ Արիստակ Արիստակեսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ Արիստակ Ալբերտի Արիստակեսյանին, Վիկտորյա Վիրաբի Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-031-0224-0001/ 0,14 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 4-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես խաղողի այգի։
2․ 2026 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արիստակ Արիստակեսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։