Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37–րդ հոդվածի 1–ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի նախագահի 2026 թվականի փետրվարի 05–ին կազմված զեկուցագիրը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի օգոստոսի 12-ի «Մեծամոր համայնքի հյուրանոցից մի հատվածը «ՄԵԾ ԸՆԴ ՄՈՐ» փակ բաժնետիրական ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» N 158 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |