Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Արտաշես Մնոյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հունվարի 22-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Արտաշես Մնոյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Վարդանաշեն բնակավայրում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվություն:
2. «Արտաշես Մնոյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար 900335211232 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 200 000 ( երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։