Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և հիմք ընդունելով «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված կարգի 11-րդ կետը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.2025 թվականի հոկտեմբերի 14-ին ժամը 10:00-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-57) թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ:
2.2025 թվականի հոկտեմբերի 14-ին ժամը 11:30-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետը /ծածկագիր 3.1-52/ թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ:
3.Աշխատակազմի քարտուղարին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: