Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչ՝ Ավետիս Ռիկոսի Ավետիսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի, 9-րդ փողոց, 13 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,05940 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1974 թվականին կառուցված 78,7 ք/մ բնակելի տան, 1990 թվականին կառուցված 83,4 ք/մ բնակելի տան, 1990 թվականին կառուցված 21,3 ք/մ բնակելի տան, 1974 թվականին կառուցված 18,6 ք/մ բնակելի տան, 1990 թվականին կառուցված 25,3 ք/մ ծածկի, 1985 թվականին կառուցված 3,0 ք/մ կաթսայատան, 1990 թվականին կառուցված 25,3 ք/մ անասնաշենքի նկատմամբ Ավետիս Ռիկոսի Ավետիսյանի /ծնված 10․04․1953թ./ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ավետիս Ռիկոսի Ավետիսյանի /ծնված 10․04․1953թ./ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի, 9-րդ փողոց, 13 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,05940 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1974 թվականին կառուցված 78,7 ք/մ բնակելի տան, 1990 թվականին կառուցված 83,4 ք/մ բնակելի տան, 1990 թվականին կառուցված 21,3 ք/մ բնակելի տան, 1974 թվականին կառուցված 18,6 ք/մ բնակելի տան, 1990 թվականին կառուցված 25,3 ք/մ ծածկի, 1985 թվականին կառուցված 3,0 ք/մ կաթսայատան, 1990 թվականին կառուցված 25,3 ք/մ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,0014 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-079-0021-0008/բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ավետիս Ռիկոսի Ավետիսյանին /ծնված 10․04․1953թ./։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ավետիս Ռիկոսի Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։