Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N828-Ն որոշումներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Մեծամոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող Ակնալիճ բնակավայրի Գառնիկյան թաղամաս, 15/2 հասցեում գտնվող 0,25124 հա /կադաստրային ծածկագիր 04-004-0028-0004, 0086-ից / բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասի հողատեսքը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2․ Փոփոխված հողամասը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։