Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով Միասնիկ Շավարշի Վարդանյանի 2026 թվականի փետրվարի 04-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում Միասնիկ Շավարշի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,4 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի (սեփ․ վկայական N 12082025-04-0082, ծածկագիր 04-088-0116-0058) նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական մթերքների սառնարան կառուցելու համար:
2. Փոփոխված 0,4 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |