Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Ժանետա Սրապիոնյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հունվարի 12-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Ժանետա Սրապիոնյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի Էջմիածնի փողոց 49 հասցեում (մինչև 21 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ «Ժանետա Սրապիոնյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335006764 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ծխախոտ)՝ 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ և 900325189091 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ոգելից)՝ 20000 (քսան հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։