Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասովև հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի <<Մեծամոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 186-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն։
2․ Որոշմամբ հաստատված N24 և N27 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1-2 հավելվածների։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |