Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի՝ Ռուստամ Ագիտի Ուսոյանի կողմից լիազորված անձ՝ Յուրի Նիկոլայի Մանվելյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրում Ռուստամ Ագիտի Ուսոյանին դատարանի վճռով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 04162JACJXHE կադ. ծածկագիր՝ 04-042-0052-0005/ տրամադրել հասցե ՝ Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայր, 3-րդ փողոց, 1 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում՝ համապատասխան ձևակերպում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուստամ Ագիտի Ուսոյանի կողմից լիազորված անձ՝ Յուրի Նիկոլայի Մանվելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: