Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Դավիթ Մալիկի Թելունցի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում Դավիթ Մալիկի Թելունցին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04302MEKD3WR, կադ. ծածկագիր՝ 04-093-0016-0004, 0,07565հա մակերեսով, առանձնացվող հատված 1/ տրամադրել գույքի բաժանումից առաջացող հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծամոր համայնք, Տարոնիկ բնակավայր, Դրոյի փողոց, 35/1 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Մալիկի Թելունցին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։