Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Ռոման Մկրտչյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 30-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Ռոման Մկրտչյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
2․ «Ռոման Մկրտչյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում արտաքին գովազդի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335003605 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 18 000 (տասնութ հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։