Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Ռոզա Արթուրի Հարությունյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Ռոզա Արթուրի Հարությունյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04032F76QGEB, կադ. ծածկագիր՝ 04-004-0033-0024/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Ակնալիճ բնակավայր, Բարեկամության փողոց, 16 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոզա Արթուրի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։