Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, և հիմք ընդունելով Էդգար Անդրանիկի Ղազարյանի 2025 թվականի սեպտեմբերի 3-ի դիմումը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Էդգար Անդրանիկի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,4974 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից 0,10614 հա հողամասի (սեփ․ վկայական N 31082021-04-0013, ծածկագիր 04-093-0115-0062) նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ անասնաշենք, կերի պահեստ, պահակակետ և թիթեղյա պարիսպ կառուցելու համար:
2. Փոփոխված 0,10614 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |