Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-րդ հոդվածի 2-րդ մասով, 39-րդ հոդվածի 2-րդ մասով, 33,34,35,37 հոդվածներով և հիմք ընդունելով Գրիգոր Էդիկի Կարապետյանի 2026 թվականի հունվարի 15-ի դիմումը և Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2026 թվականի հունվարի 15 թիվ 01 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի 19 փողոց, 3 տուն հասցեի բնակիչ Հովհաննես Էդիկի Կարապետյանի (ծնված՝ 26․07․1972թ․) նկատմամբ սահմանել խնամակալություն։
2․Հովհաննես Էդիկի Կարապետյանի (ծնված՝ 26․07․1972թ․) խնամակալ սահմանել նրա եղբորը՝ Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի 19 փողոց, 3 տուն հասցեի բնակիչ Գրիգոր Էդիկի Կարապետյանին (ծնված՝ 14․12․1978թ․) ։
3․Թույլատրել Գրիգոր Էդիկի Կարապետյանին (ծնված՝ 14․12․1978թ․ խնամարկայլ) վաճառել իր անգործունակ ճանաչված եղբոր՝ Հովհաննես Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Արմավիրի մարազ, գյուղ Երասխահուն, 39 փողոց, թիվ 8 տնամերձ (0,131 հա) հողամասը։
4․ Թույլատրել Գրիգոր Էդիկի Կարապետյանին (ծնված՝ 14․12․1978թ․ խնամարկայլ) անվանափոխել իր անգործունակ ճանաչված եղբոր՝ Հովհաննես Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Արմավիրի մարազ, գյուղ Երասխահուն, 19 փողոց, 3/1 հողամասը։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Էդիկի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։