Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Ժորա Վազգենի Հունանյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Ժորա Վազգենի Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 04011U5ZFC95, կադ. ծածկագիր՝ 04-003-0050-0363, 0.00634հա մակերեսով, առանձնացվող հատված 1/ տրամադրել գույքի բաժանումից առաջացող հասցե՝ Մեծամոր համայնք, Մեծամոր քաղաք, 1-ին թաղամաս, 11/25 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ժորա Վազգենի Հունանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։