Այսօր: Հինգշաբթի, 12 Հունիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 հունիսի 2025 թ.

ՕՐԻՆԱԿԱՆ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 1029-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի  2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով,  հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Թեմուր Ագիտի Ֆարիզյանին/ծնված 29․07․1971թ․/ ժառանգության իրավունքով պատկանող 0,28 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,3030 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,023 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման  հողամասին կից ավել զբաղեցրած 0,023 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-040-0036-0016բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Թեմուր Ագիտի Ֆարիզյանին/ծնված 29․07․1971թ․/, Յուրիկ Ագիտի Ֆարիզյանին/ծնված 09․06․1967թ․/ և Հասան Ագիտի Ֆարիզյանին/ծնված 11․04․1973թ․/։

2.Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Թեմուր Ագիտի Ֆարիզյանի/ծնված 29․07․1971թ․/, Յուրիկ Ագիտի Ֆարիզյանի/ծնված 09․06․1967թ․/ և Հասան Ագիտի Ֆարիզյանի/ծնված 11․04․1973թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։

3. Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 28-ի «Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին» N 1029-Ա որոշումը։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Թեմուր Ագիտի Ֆարիզյանի կողմից որպես լիազորված անձ՝ Սլավիկ Խդոյի Խուդոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner