Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Կարեն Ստեփանի Հայրապետյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 22-ի N 2769)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Կարեն Ստեփանի Հայրապետյանին Մեծամոր համայնք, Արևիկ բնակավայրում 16-րդ փողոց, 25 հողամաս հասցեում /կադ. ծածկագիր 04-027-0005-0002/ տալ նոր կառուցվող մեկ հարկանի բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքացի Կարեն Ստեփանի Հայրապետյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական տուրք` նախագծման թույլտվության համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Ստեփանի Հայրապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: