Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի բնակիչ՝ Վահան Արծրունու Պողոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի, 2-րդ փողոց, 26 հասցեում գտնվող փաստացի 0,132 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1998 թվականին կառուցված 30,50 ք/մ անասնաշենքի, 1998 թվականին կառուցված 18,40 ք/մ անասնաշենքի, 1998 թվականին կառուցված 28,80 ք/մ ծածկոցի նկատմամբ Վահան Արծրունու Պողոսյանի/ծնված 21․10․1973թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Վահան Արծրունու Պողոսյանի/ծնված 21․10․1973թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի, 2-րդ փողոց, 26 հասցեում գտնվող փաստացի 0,132 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1998 թվականին կառուցված 30,50 ք/մ անասնաշենքի, 1998 թվականին կառուցված 18,40 ք/մ անասնաշենքի, 1998 թվականին կառուցված 28,80 ք/մ ծածկոցի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,022 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-083-0129-0004/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Վահան Արծրունու Պողոսյանին/ծնված 21․10․1973թ․/։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահան Արծրունու Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։