Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արամ Վալոդյայի Կիրակոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայրում Արամ Վալոդյայի Կիրակոսյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04042ZNP67PY, կադ. ծածկագիր՝ 04-007-0034-0012/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծամոր համայնք, Ամասիա բնակավայր, 3-րդ փողոց, 67 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արամ Վալոդյայի Կիրակոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: