Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Սենիկ Սարգսի Դիլանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրում Սենիկ Սարգսի Դիլանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 042127VNUAD6, կադ. ծածկագիր՝ 04-071-0013-0007/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Նոր Արմավիր բնակավայր, 19-րդ փողոց, 15 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սենիկ Սարգսի Դիլանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։