Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Բաբկեն Հակոբյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի մայիսի 22-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Բաբկեն Հակոբյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում (մինչև 20 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ «Բաբկեն Հակոբյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում ոգելից խմիչքի արտադրանքի վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335217080 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 11700 ( տասնմեկ հազար յոթ հարյուր ) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։