Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Վալեր Ֆաիզոյի Դուքոյանի կողմից լիազորված անձ Քրիստինե Մայիսիկի Հարությունյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավարում Վալեր Ֆաիզոյի Դուքոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 04212UMRQBNA, կադ. ծածկագիր՝ 04-071-0037-0008/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Նոր Արմավիր բնակավայր, 10-րդ փողոց, 33 հողամաս։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վալեր Ֆաիզոյի Դուքոյանի կողմից լիազորված անձ Քրիստինե Մայիսիկի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։