Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 135-Ա
 

Զեկ. ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 7,9058 ՀԱ, 4,8733 ՀԱ ԵՎ 7,7398 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ «ԳԱՐ-ՇԻՆ» ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետով,Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ կետով, և հիմք ընդունելով «ԳԱՐ-ՇԻՆ» ՍՊԸ-ի 2025 թվականի մարտի 17-ի գրությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից «ԳԱՐ-ՇԻՆ» ՍՊԸ-ին տրամադրված 2024 թվականի դեկտեմբերի 30-ի N ՇԱԹ 29/758 թույլտվությունը, 2024 թվականի դեկտեմբերի  30-ի N L-758 լեռնահատկացման ակտը  ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1․ Տալ համաձայնություն Մեծամոր համայնքի գյուղ Երասխահուն 23 հասցեում գտնվող Մեծամոր համայնքի  սեփականությունը հանդիսացող 7,9058 հա, 4,8733 հա և 7,7398 հա /սեփ վկայական N 15092025-04-0022/ արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության  ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության հողամասը առանց մրցույթի 19 (տասնինը) տարի 3 ամիս ժամկետով վարձակալությամբ տրամադրել  «ԳԱՐ-ՇԻՆ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. Հողամասի վարձակալության վճարի չափը սահմանել տարեկան 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner