Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ Սուրեն Աղոյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչներ Սուրեն Աղոյանին, Լիլիա Հակոբյանին, Անահիտ Աղոյանին, Դադո Աղոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-070-0214-0001/ 0,932 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի 0,609 հա վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես խաղողի այգի։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Աղոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։