Այսօր: Երկուշաբթի, 16 Փետրվարի 2026թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



16 փետրվարի 2026 թ.

ԱՐՏՅՈՄ ԳԵՐԱՍԻՄԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով,որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով  Արտյոմ Գերասիմի Գևորգյանի դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1 Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Փշատավան բնակավայրի 33-րդ փողոց 7 բնակելի տան հասցեում  գտնվող Արտյոմ Գերասիմի Գևորգյանին /ծնված 20․02․1965թ․/ սեփականության իրավունքով պատկանող /04-095-0015-0004կադաստրային ծածկագրով  բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2014 թվականին ինքնակամ կառուցված 51,1 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 2014 թվականին կառուցված 25,0 քմ արտաքին մակերեսով նկուղը, 2014 թվականին կառուցված 7,5 քմ աստիճանները, 2020 թվականին կառուցված 60,3 քմ արտաքին մակերեսով սառնարանը համաձայն «Լևոն Ստեփանյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների  և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 2026UZU5Q8։

2. Բնակելի տուն՝  51,1 x 0,1028 x  10000 = 52600 / հիսուներկու հազար վեց հարյուր   / ՀՀ դրամ

   Նկուղ՝  25  x 0,1028 x  10000 = 25700 / քսանհինգ հազար յոթ հարյուր  / ՀՀ դրամ

 Աստիճաններ՝ 7,5  x 0,1028 x  10000 = 7710 / յոթ հազար յոթ հարյուր տաս  / ՀՀ դրամ

 Սառնարան՝ 60,3  x 0,1028 x  6000 = 37200 / երեսունյոթ հազար երկու հարյուր   / ՀՀ դրամ

    1) Վճարման ենթակա գումարը կազմում է  123210 / մեկ հարյուր քսաներեք հազար երկու հարյուր տաս  / ՀՀ դրամ

3 Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

4. 2021 թվականին ինքնակամ կառուցված 39,2 քմ արտաքին մակերեսով բաց պատշգամբը և 2025 թվականին ինքնակամ կառուցված 105,3 քմ մակերեսով ծածկը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ:

5․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտյոմ Գերասիմի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner