Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի բնակիչ Սրբուհի Աբգարի Մինասյանի՝ 2025 թվականի օգոստոսի 28-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականիսեպտեմբերի 10-ի թիվ 12 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 31 շենք 32 բնակարանի բնակիչ Հայկ Գագիկի Մինասյանի (ծնված՝ 28․11․2007թ․) նկատմամբ սահմանել հոգաբարձություն։
2․ Հայկ Գագիկի Մինասյանի (ծնված՝ 28․11․2007թ․) հոգաբարձու սահմանել տատին՝ Սրբուհի Աբգարի Մինասյանին (ծնված՝ 1958թ․)։
3․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր քաղաքի ղեկավարի 2019 թվականի մայիսի 17-ի <<Հայկ Գագիկի Մինասյանի նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին>> N 134-Ա որոշումը։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սրբուհի Աբգարի Մինասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։