Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի N 286 որոշման 32-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Շամո Հասանի Ամոյանի համաձայնությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն՝ Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,12007 հա (կադ. ծածկագիր 04-070-0037-0003) հողամասը փոխանակել Շամո Հասանի Ամոյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,1204 հա (կադ. ծածկագիր 04-070-0035-0018) հողամասով:
2. Փոխանակված 0,12007 հա և 0,1204 հա հողամասերը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |