Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1337-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2024 թվականի N 1337-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՒՍԻԿ ՈՒՐԻՇԱՆԻ ՊՈՏՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ՝ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնից 2024 թվականի փետրվարի 22-ին կազմված թիվ 54 արձանագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 5–րդ փողոց  56/1 հասցեի դիմաց՝ մայթեզրին Հուսիկ Ուրիշանի Պոտոսյանը/հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, գԱրևիկ, 31–րդ փողոց, 1–ին նրբ․ տուն 5/ ոչ սահմանված վայրում առանց թույլտվության բացօթյա առևտուր է իրականացրել՝ վաճառելով ձկներ, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք է՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով՝ առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

Համաձայն «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի՝ Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից՝ 2024 թվականի մարտի 20-ին կայացվել է թիվ 1096-Ա որոշումը՝ քաղաքացի Կարինե Գևորգի Մուրադյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2.Վարչականակտնընդունելուհամար հիմքհանդիսացողփաստերը.

2024 թվականի մարտի 20-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2024 թվականի մարտի 29-ին ժամը 12։30–ին հրավիրվել են վարչական վարույթով գործի լսումներ, որի վերաբերյալ «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով ծանուցում էր ուղարկվել Հուսիկ Ուրիշանի Պոտոսյանին, սակայն ուղարկված փոստային ծանուցագրի հետադարձ ծանուցագիրը չի ստացվել։ 2024 թվականի ապրիլի 12–ին ժամը 12։30–ին նշանակվել է վարչական վարույթով գործի լսման նոր օր, որի մասին Հուսիկ Ուրիշանի Պոտոսյանը պատշաճ ծանուցվել է, վերջինս ապահովել է իր ներկայությունը վարչական վարույթով գործի լսմանը։ 

2024 թվականի ապրիլի 12–ին ժամը 12։30–ին վարչական վարույթով գործի լսմանը Հուսիկ Ուրիշանի Պոտոսյանը հայտարարել է, որ տեղյակ չի եղել բացօթյա առևտուր իրականացնելու համար պահանջվող թույլտվության մասին, միաժամանակ հայտնելով, որ  զղջում է իր կատարածի համար:

3.Վարչականակտնընդունելուհիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալը փոխարինում է համապատասխան համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով՝ առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը:

Նույնօրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով: 

Այսպիսով, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով, 25-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 2–րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 58-60-րդհ ոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Քաղաքացի Հուսիկ Ուրիշանի Պոտոսյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ նախազգուշացման ձևով:

2. Հուսիկ Ուրիշանի Պոտոսյանին պարտավորեցնել վերացնելու իրավախախտման հետևանքները:

3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 70-րդ և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ այն կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 18

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner