Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով, և հիմք ընդունելով սույն թվականի հունվարի 16-ին Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում կայացած հանրային քննարկման դրական արձանագրությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ նախնական համաձայնություն «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում կատարելու ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի արդյունահանման նպատակով տրամադրված տեղամասի ընդլայնման աշխատանքներ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |