Այսօր: Շաբաթ, 22 Հունիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 2
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

03 մայիսի 2023 թվականի N 2

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ (ՔՆՆԱՐԿՈՒՄ)

Տեղեկացնում ենք, որ ս/թ ապրիլի 26-ին Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական ՀԿՏՀ կայքէջով տեղադրվել է հայտարարություն «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրին, որի նպատակն է հասնել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, առաջնային կարիքների բավարարմանը դրամաշնորհային մրցույթային ծրագրի հայտ-առաջարկների ներկայացման մասին, որից հետո նույնաբովանդակ տեղեկատվություն է փոխանցվել համայնքի վարչական տարծքներ, համայնքի ՀՈԱԿ-ներին։ Իրազերկման և առաջարկությունների ստացման գործընթացից հետո ս/թ մայսի 3-ին, ժամը 15:00 ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի վարչական շենքում տեղի ունեցավ հանրային լսում՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝  ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին ծրագրային հայտ-առաջարկների ներկայացման վերաբերյալ։ Քննարկվեցին վարչական տարածքներից ստացված ծրագրային առաջարկները, որոնց մեծ մասը բնապահպանական ոլորտի  ուղղվածության էին։ Արդյունքում առաջնահերթություն տրվեց Մեծամոր համայնքի վարչական կենտրոն հանդիսացող քաղաք Մեծամորում իրականացնել բնապահպանական ծրագիր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքի օդի և շրջական միջավայրի վրա լուրջ ներգործություն ունեցող բազմաթիվ սուբյեկտներ են առկա։

Մեծամոր համայնքի ղեկավարի հրավերով հանրային քննարկմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, համայնքի և բնակավայրերի բնակիչներ, վարչական ղեկավարներ, ինչպես նաև կազմակերպությունների աշխատակիցներ։ Հանրային քննարկումը վարում էր Մեծամոր համայնքի ղեկավար՝ Վահրամ Խաչատրյանը, ով ավելի մարամասն ներկայացրեց դրամաշնորհային ծրագրի դրական կողմերը։ Համայնքի ղեկավարը ամփոփելով հանրային լսումը՝ բնակիչների և բոլոր ներկաների կողմից ստացավ հավանություն և դրական կարծիք ընտրված ՝«Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի այգու բարեկարրգման, գլխավոր ջրագծերի փոխարինման և արևային էներգիայով աշխատող լուսատուների տեղադրման» ծրագրայի հայտ-առաջարկիվերաբերյալ։

 



Կից փաստաթղթեր՝
(5.04 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner