Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի N 26-Ա որոշումը, Մեծամոր համայնքի ղեկավարի /աճուրդի կազմակերպիչ/ 2024 թվականի փետրվարի 23-ի «Աճուրդ կազմակերպելու մասին» N 836-Ա որոշումը և աճուրդի անցկացման մասին 2024 թվականի մարտի 26-ի թիվ 1 և 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած 0,109 հա հողամասի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:
2. Համայնքի վարչական սահմաններում՝ Ակնալիճ գյուղի Շահումյան փողոց 1/2 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 0,109 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 04-004-0032-0113/ օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված Սամվել Գարեգինի Ավետիսյանին, 1400 000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով:
3. Սամվել Գարեգինի Ավետիսյանի կողմից վճարված 700 000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:
4.Սամվել Գարեգինի Ավետիսյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: