Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Սուրեն Հրանտի Գևորգյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Սուրեն Հրանտի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04192LDEVXRG, կադ. ծածկագիր՝ 04-067-0009-0008/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, Նոր գյուղատեղ թաղամասի 4-րդ փողոց, 16 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Հրանտի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։