Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմեն Ռազմիկի Մանուկյանի 2026 թվականի փետրվարի 09-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 12-ի թիվ 02 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Ակնալիճ բնակավայր, Արագածոտնի փողոց, 42 տուն հասցեի բնակիչներ Ռազմիկ Ազիզի Մանուկյանի (ծնված՝ 08․05․1939թ․) և Անահիտ Ասքանազի Խաչատրյանի (ծնված՝ 01․03․1949թ․) նկատմամբ սահմանել պատրոնաժ։
2․ Ռազմիկ Ազիզի Մանուկյանի (ծնված՝ 08․05․1939թ․) և Անահիտ Ասքանազի Խաչատրյանի (ծնված՝ 01․03․1949թ․) նկատմամբ պատրոնաժ սահմանել նրանց որդուն՝ Արմեն Ռազմիկի Մանուկյանին (ծնված՝ 28․08․1974թ․)։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Ռազմիկի Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։