Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Թաթուլ Զաքարի Մկրտչյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրում Թաթուլ Զաքարի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 04102FEVKV7P, կադ. ծածկագիր՝ 04-024-0013-0003/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Արտաշար բնակավայր, 3-րդ փողոց, 1-ին փակուղի, 2 հողամաս։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Թաթուլ Զաքարի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։