Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի «Մեծամոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 180-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն:
2. Որոշմամբ հաստատված N3, N1, N5, N6, N9, N7, N26, N23, N8, N18, N24, N27, N4, N29, N20, N22, N30, N31, N25, հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N1-N19 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |