Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N828-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի Նիկոյան փողոց 5/3 շենքի բնակիչ՝ Կարեն Վարդանի Մեջլումյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Կարեն Վարդանի Մեջլումյանին /ծնված 27․07․1977թ․/ սեփականության իրավունքով պատկանող Մեծամոր քաղաքի 4-րդ թաղամաս 4/47 հասցեում գտնվող 0,3034 հա /կադաստրային ծածկագիր 04-003-0056-0029/ բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասի հողատեսքը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2․ Փոփոխված հողամասը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Վարդանի Մեջլումյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։