Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Ջեմմա Թադևոսի Բադալյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում Ջեմմա Թադևոսի Բադալյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 040225T492GY, կադ. ծածկագիր՝ 04-088-0035-0010/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Ալաշկերտ բնակավայր, 3-րդ փողոց, 20 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ջեմմա Թադևոսի Բադալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։