Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Սևակ Բորիկի Մարգարյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 22-ի N 2766)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Սևակ Բորիկի Մարգարյանին Մեծամոր համայնք, Մեծամոր քաղաքում 3-րդ թաղամաս, 5-20 բնակելի տուն հասցեում /կադ. ծածկագիր 04-003-0012-0022/ տալ առկա բնակելի տանը կից նոր կառուցվող բաց պատշգամբի, աստիճանավանդակի, պարսպի և հենապատ պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքացի Սևակ Բորիկի Մարգարյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական տուրք` նախագծման թույլտվության համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սևակ Բորիկի Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: