Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, և հիմք ընդունելով Հովսեփ Արեստակի Սուվարյանի 2025 թվականի հունիսի 12-ի դիմումը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Հովսեփ Արեստակի Սուվարյանին սեփականության իրավունքով պատկանող 1,6101 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից 0,2 հա հողամասի (սեփ․ վկայական N 05112024-04-0071, ծածկագիր 04-003-0065-0036) նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ տնտեսական սենյակ և ջերմոց կառուցելու համար:
2. Փոփոխված 0,2 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |