Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդհոդվածի 2-րդկետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման 33-րդ, 34-րդ կետերով, 35-րդ կետի «դ» ենթակետով և հիմք ընդունելով Շանթ Ջիվանի Ենոքյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի բնակիչ՝ Շանթ Ջիվանի Ենոքյանի կողմից ինքնակամ կառուցած Մեծամոր քաղաքի Կոմունալ գոտի տեղամաս 5/24 հասցեի ավտոտնակի /համայնքի սեփ. վկայական N 25122024-04-0122/ զբաղեցրած 34,9քմ հողամասը և 34,9 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքով օտարել նրան, որը կազմում է՝
Հողամաս՝ 34,9 քմ x 2888 դրամ = 100800 /մեկ հարյուր հազար ութ հարյուր / ՀՀ դրամ:
Ավտոտնակ՝ 34,9 քմ x 10000 դրամ x 0,1673 = 58390 /հիսունութ հազար երեք հարյուր իննսուն/ ՀՀ դրամ:
2. Վաճառքը ուժի մեջ համարել Շանթ Ջիվանի Ենոքյանի կողմից համայնքի տեղական բյուջե 159190 /մեկ հարյուր հիսունինը հազար մեկ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ գումարը վճարելու պահից:
3․Մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները գանձել Շանթ Ջիվանի Ենոքյանից, որը կազմում է 26000 /երեսունվեց հազար/ ՀՀ դրամ :
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: