Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Խաչիկ Քյալաշի Օզմանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրում Խաչիկ Քյալաշի Օզմանյանին առուվաճառքի պայմանագրով պատկանող հողամասին /ծածկագիր 04010YJQHWNT, կադ. ծածկագիր՝ 04-010-0057-0009/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Այգեշատ բնակավայր, 20-րդ փողոց, 7 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3..Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Խաչիկ Քյալաշի Օզմանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: