Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Երանոս Արամի Ֆրանգուլյանի դիմումը․
ՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Երանոս Արամի Ֆրանգուլյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04032V32HXVN, կադ. ծածկագիր՝ 04-004-0028-0002 տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Ակնալիճ բնակավայր, Գառնիկյան թաղամաս, 1-ին փողոց, 10 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երանոս Արամի Ֆրանգուլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։