Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Կարեն Պողոսյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հունվարի 10-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Կարեն Պողոսյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների , հեղուկացված գազերի վաճառքի թույլտվություն:
2. «Կարեն Պողոսյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն համար 900335232253 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 60 000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։