|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 փետրվարի 2025 թվականի N 0273-Ա |
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԷՎԵԼԻՆԱ ՇԱԼԻԿՈՅԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ 0,00993 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ կետով, ՀՀ Հողային նօրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 0,00993 հա հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրեսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներով նախատեսված հողամասերի ցանկում․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Վերականգնել Էվելինա Շալիկոյի Դանիելյանի / ծնված 02․11․1953թ․/ իրավունքը Արմավիրի մարզ Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի 1-ին փողոց 39 հասցեի ըստ չափագրության 1960 թվականին կառուցված 83,5 քմ անասնաբուժական տեղամասի և 1960 թվականին կառուցված 68,2քմ անասնաբուժական տեղամասի / նկուղ / պահպանման և սպասարկման համար նախատեսված 0,00993 հա / կադաստրային ծածկագիր՝ 04-070-0009-0007 / հողամասի նկատմամբ և չեմ առարկում, որ հողամասի նկատմամբ ճանաչվի նրա սեփականության իրավունքը ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։
- Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էվելինա Շալիկոյի Դանիելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|