Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի բնակիչ՝ Երանոս Արամի Ֆրանգուլյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի, Գառնիկյան թաղամաս, 1-ին փողոց 10-րդ բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,163 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 2001 թվականին կառուցված 7,6 ք/մ բնակելի տան / նկուղ /, 2001 թվականին կառուցված 82,10 քմ բնակելի տան, 2001 թվականին կառուցված 27,5 ք/մ ավտոտնակի, 2001 թվականին կառուցված 33,2 քմ ձեղնահարկի, 2001 թվականին կառուցված 1,8 քմ աստիճանահարթակի նկատմամբ Երանոս Արամի Ֆրանգուլյանին /ծնված 13․11․1965թ․/ և Օսաննա Վաչագանի Աբրահամյանին /ծնված 12․10․1978թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Երանոս Արամի Ֆրանգուլյանին /ծնված 13․11․1965թ․/ և Օսաննա Վաչագանի Աբրահամյանին /ծնված 12․10․1978թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի, Գառնիկյան թաղամաս, 1-ին փողոց 10-րդ բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,163 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 2001 թվականին կառուցված 7,6 ք/մ բնակելի տան / նկուղ /, 2001 թվականին կառուցված 82,10 քմ բնակելի տան, 2001 թվականին կառուցված 27,5 ք/մ ավտոտնակի, 2001 թվականին կառուցված 33,2 քմ ձեղնահարկի, 2001 թվականին կառուցված 1,8 քմ աստիճանահարթակի նկատմամբսեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,016 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-004-0028-0002/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Երանոս Արամի Ֆրանգուլյանին /ծնված 13․11․1965թ․/ և Օսաննա Վաչագանի Աբրահամյանին /ծնված 12․10․1978թ․/։
4. 2001 թվականի կառուցված 14,2 ք/մ պահեստը համարել որպես ինքնակամ կառուցված շինություն։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երանոս Արամի Ֆրանգուլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։