Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հովհաննես Խաչիկի Ղազարյանի 2024 թվականի ապրիլի 4-ի դիմումը ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 03-ի թիվ 05 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի 2 փողոց, տուն 46 հասցեի բնակիչ Խաչիկ Օնիկի Ղազարյանի (ծնված՝ 10․12․1952թ․) նկատմամբ սահմանել պատրոնաժ։
2․ Խաչիկ Օնիկի Ղազարյանի (ծնված՝ 10․12․1952թ․) նկատմամբ պատրոնաժ սահմանել նրա որդուն՝ Հովհաննես Խաչիկի Ղազարյանին (ծնված՝ 28․08․1982թ․)։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Խաչիկ Օնիկի Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։