Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N828-Ն որոշումներով և հիմք ընդունելով Մնացական Վլադիմիրի Ավագյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայր 14-րդ փողոց 2-րդ հասցեում Մնացական Վլադիմիրի Ավագյանին /ծնված 19․09․1965թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,1020 հա /կադաստրային ծածկագիր 04-031-0058-0012 / բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողատեսքը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2․ Փոփոխված հողամասը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մնացական Վլադիմիրի Ավագյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։